Product Selector
Search Products
Essence-pesticide-formulation-ISO9001

Abamectin 1% + Hexyziazox 3% SC Model : ONIX 40 SC

  • Description
ՕՆԻՔՍ40ԽԿ (ONIX 40 SC )

 

Աբամեկտին 1 % + հեքսիտիազօքս 3 %
Խտացված կախույթ

 

Աբամեկտինը՝ կոնտակտ – աղիքային և մասամբ համակրգային ազդեցության միջատասպան է, իսկ հեքսատիազօքսը՝ տրանսլոմինար ակտիվությամբ օժտված,  կոնտակտ-աղիքային ազդեցության տզասպան է: Ազդում է ձվերի,  թրթուրների և նիմֆերի վրա, հասունների վրա ազդեցությունը շատ թույլ է։ Մշակված միջատների դրած ձվերը կենսունակ չեն:  Պատրաստուկն ազդում է արագ և ունի երկարատև  ազդեցություն: Օժտված է որոշակի վանող (ռեպելենտ) հատկությամբ:
ՄշակաբույսՎնասակար օրգանիզմըԾախսի
նորման
կգ/հա
Կիրառման եղանակը,
ժամկետը
Սպասման ժամկետը (օր), (մշակում-ների
քանակը)
Խաղողի վազՈստայնատիզ0,75-1,0Ցողում վեգետացիայի ընթացքում:28(1)
 
Խնձորենի, տանձենիՏզեր, ականողցեց0,75-1,220(2)
 
ԿաղամբԿաղամբի ցեց1,27(1)
 
ԿարտոֆիլԿոլորադյանբզեզ1,014(2)
 
Վարունգ` ծածկած գրունտումՈստայնատիզ, թրիպսներ0,8-1,03(1)

 

Լոլիկ, սմբուկ, պղպեղ՝ ծածկած գրունտումՏզեր0,8-1,2
Վարդենի` ծածկած գրունտումՈստայնատիզ1,03(1)
 
Մշակված տարածքներում մեքենայացված աշխատանքների համար դաշտ դուրս գալ մշակումից 1 և ձեռքի աշխատանքների համար՝ 3  օր հետո։
 ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՀԵՂՈՒԿԻ ՊԱ ՏՐԱՍՏՈՒՄԸ: Խորհուրդ է տրվում բանվորական հեղուկը պատրաստել օգտագործումից անմիջապես առաջ: Սրսկիչի  տարողության  մեջ լցնել անհրաժեշտ ջրի քանակության կեսը, այնուհետև՝ պահանջվող քանակության պատրաստուկը, լավ լուծել, տարան ջրով ողողել երեք անգամ՝ լցնել սրսկիչի տարողության մեջ և ավելացնել մնացած ջրի քանակությունը։ Լուծույթը պատրաստելիս անհրաժեշտ է անընդհատ խառնել: ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ:  Համատեղելի է այլ պեստիցիդների, ագրոքիմիկատների և կառավարման կենսաբանական միջոցների հետ: Անհրաժեշտ է ուսումնասիրել ցանկալի խառնուրդի ֆիզիկական համատեղելիությունը` նստվածքների առաջացումը և ստուգել անցանկալի ազդեցությունները բույսերի վրա;
ԲՈՒՍԱԹՈՒՆՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ : Հանձնարարվող չափաքանակներով և ժամկետներում օգտագոր­ծելիս բուսաթունունակ չէ։
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Կիրառման ժամանակ  խստորեն պահպանել  սահմանված անվտանգության կանոնները:
Պատրաստուկի հետ աշխատանքները անհրաժեշտ է իրականացնել անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ (ակնոց,  շնչադիմակ, ռետինե ձեռնոց և ռետինե  երկարաճիթ կոշիկներ): Աշխատանքից հետո մաքրել պաշտպանիչ միջոցները:
Խիստ արգելվում է.
- պատրաստուկի հետ սննդամթերքի և անասնակերիտեղափոխումն ու պահպանումը.
- ուտել, խմել և ծխել աշխատելու ընթացքում.
- մշակվող տարածք կողմնակի անձանց մուտքը, հատկապես երեխաների և հղիների։Աշխատանքի ավարտից հետո անպայման ջրով ու օճառով լվանալ դեմքը և ձեռքերը, ողողել բերանը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ԳՐԳՌՈՒՄ Է ԱՉՔԵՐԸ :
ԹՈՒՆԱՎՈՐ Է ՄԵՂՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ:
ԹԱՓՎԱԾ ՊԵՍՏԻՑԻԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԿ ՏԱՐԱՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
Թափված թունաքիմիկատի վրա լցնել ավազ, հող կամ այլ ադսորբենտ, այնուհետև այն  խնամքով հավաքել պոլիէթիլենային պարկում և դատարկ տարաների հետ տեղափոխել հատուկ վնասազերծման համար նախատեսված տարածք:
Դատարկ տարանները վնասազերծել ըստ դաշնային, նահանգային կամ տեղական հատուկ ընթացակարգերի: Տարաները/տոպրակներն անվտանգ եղանակով ոչնչացումից առաջ պետք է լինեն ամբողջությամբ մաքրված (օր.՝ երեք անգամ ջրով ողողման մեթոդով)։
Արգելվում է պատրաստուկից ազատված տարան օգտագործել այլ նպատակով:
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄՇնչելու դեպքում տուժողին տեղափոխել զով տարածը, ապահովել մաքուր օդի մուտքը,  հանել աղտոտված արտահագուստը և դիմել բժշկի: Աչքի մեջ ընկելու դեպքում առատորեն լվանալ մաքուր  ջրով՝ առնվազն 20  րոպե: Մաշկի վրա թափվելու դեպքում՝ պատրաստուկը զգուշորեն մաքրել բամբակով կամ լաթի կտորով, առանց շփելու, այնուհետև 10-15 րոպե լվանալ առատ ջրով և  օճառով: Կուլ տալու դեպքում՝ փսխում առաջացնել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Անհապաղ դիմել բժշկին։ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԲԺՇԿԻՆՀատուկ անտիդոտ գոյություն չունի։ Բուժումը՝ սիմպտոմատիկ: Անհրաժեշտության դեպքում խորհրդակցել թունաբանի հետ, կամ զանգահարել թունաբանական (տոքսիկոլոգիական) տեղեկատվական-խորհրդատվական կենտրոն։ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: Պահել չոր, սառը, լավ օդափոխվող տարածքում, տակդիրների կամ դարակաշարերի վրա, ամուր փակված տարաներում նախնական փաթեթավորումով, սննդամթերքից, և ջրի մատակարարման աղբյուրից հեռու, երեխաների, անտեղյակ անձանց և կենդանիների համար անհասանելի տեղերում: Խուսափեք ավելորդ ջերմությունից:
Պատրաստուկի թունունակությունը՝III (թույլ թունունակ)։Հայաստանի Հանրապետությունում գրանցման N-  ….
Արտադրված է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական ներկայացուցիչ «ԱՐՏԱԳՐՈ»ՍՊԸ-ի պատվերով 20 ….թ.
Պահպանման ժամկետը՝ 3տարի:
Զտաքաշը՝ …. կգ:
Արտադրող՝
NANJING ESSENCE FINE-CHEMICAL CO., LTD
4th Floor, Building 5, No. 150 Pubin Road, Nanjing 211800, China