Product Selector
Search Products
Essence-pesticide-formulation-ISO9001

Chlorpyrifos 25% + Abamectin 1.5% EC Model : HYLA EC

  • Description
ՀԱՅԼԱ (HYLA)
Միջատասպան (Insecticide)
Քլորպիրիֆոս 25% + աբամեկտին 1,5%
Խտացված էմուլսիա (EC)

 

Կոնտակտ-աղիքային և տրանսլամինար ազդեցությամբ օժտված երկբաղադրիչ պատրաստուկ է նախատեսված  գյուղատնտեսական բազմաթիվ մշակաբույսերի բազմատեսակ վնասատուների դեմ (թեփուկաթևավորներ, տերևաոլոր, պտղակեր, ողկուզակեր,   ծաղկակեր և այլ բզեզներ, լվիճ, տզեր և այլն) պայքարի համար: Երկբաղադրիչ ազդող նյութի շնորհիվ միջատները հարմարվողականություն ավելի դժվար են ձեռքբերում::
Մշակաբույսը, մշակվող օբյեկտըՎնասակար օրգանիզմըԾախսի նորման,
լ/հա
Կիրառման ժամկետները և եղանակներըՍպասման ժամկետը (օր), (մշակումների
քանակը)
Կորիզավոր պտղատու տեսակներ (ծիրանենի, դեղձենի, նեկտարին, սալորենի, կեռասենի , բալենի)Շերտավոր պտղացեց, սովորական փայտակեր, գարշահոտ փայտակեր, վարդենու տերևաոլոր, վարդենու տերևաոլոր և այլն1,25-1,75Ցողում վեգետացիայի ընթացքում30(2)
 
Խնձորենի, տանձենիԽնձորենու պտղակեր, վահանակրեր, լվիճներ1,4-1,75
տզեր,1,6-2,1
Խաղողի վազՈղկուզակեր 
0,84-1,5
Ոստայնատիզ
1,25-2,0
Բանջարեղեն (պոմիդոր, վարունգ, պղպեղ, լոբի, դդում, սեխ և այլն)Լվիճներ, թրիպսներ0,84-1,25Ցողում վեգետացիայի ընթացքում20(2)
 
Բամբակենու կնգուղակեր, կաղամբի ճերմակաթիթեռ1,0-1,4
Տզեր1,2-1,8
ԿարտոֆիլԿարտոֆիլի ցեց, լվիճներ0,6-0,84
Հացահատիկային մշակաբույսերՎնասակար կրիաիկ1,2-1,420(1)
ԵգիպտացորենԼվիճներ, հրաթիթեռ0,84-1.4Ցողում վեգետացիայի ընթացքում20(1)
ԾխախոտԼվիճներ0,84-1,420(2)
Ծաղկային ու դեկորատիվ բույսերԼվիճներ0.84-1,220(2)
Տզեր1,2-1,4
 ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՀԵՂՈՒԿԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ: Սրսկիչի  տարողության  մեջ լցնել անհրաժեշտ ջրի քանակության կեսը, այնուհետև՝ պահանջվող քանակության պատրաստուկը, լավ լուծել, տարան ջրով ողողել երեք անգամ՝ լցնել սրսկիչի տարողության մեջ և ավելացնել մնացած ջրի քանակությունը։ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ:Համատեղելի է այլ պեստիցիդների, ագրոքիմիկատների և կառավարման կենսաբանական միջոցների հետ: Անհրաժեշտ է ուսումնասիրել ցանկալի խառնուրդի ֆիզիկական համատեղելիությունը` նստվածքների առաջացումը և ստուգել անցանկալի ազդեցությունները բույսերի վրա;
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ `
Կիրառման ժամանակ  խստորեն պահպանել  անվտանգության կանոնները:
Պահել երեխաների, անտեղյակ անձանց և կենդանիների համար անհասանելի տեղում:
  Պատրաստուկով աշխատանքներն իրականացնեիս խուսափել աչքերի, մաշկի և հագուստի հետ շփումից: Կրել համապատասխան անհատական պաշտպա­նության միջոցներ (ակնոց,  շնչադիմակ, ռետինե ձեռնոց և ռետինե  երկարաճիթ կոշիկներ): Աշխատանքի ավարտից հետո օճառով լավ լվացվել և մաքրել պաշտպանիչ միջոցները:
Չմտնել մշակված տարածք առանց արտահագուստի մինչև ցողվածքի լրիվ չորացումը։
 Արգելվում է պատրաստուկի հետ սննդամթերքի և անասնակերի տեղափոխումը:
 Աշխատելիս  չխմել, չուտել, չծխել:
Թույլ չտալ ջրամբարների, ջրաղբյուրների, կոյուղու պատրաստուկով աղտոտումը :
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՐԱՍՏՈՒԿԸ ԳՐԳՌՈՒՄ Է ՄԱՇԿԸ ԵՎ ԱՉՔԵՐԻ ԼՈՐՁԱԹԱՂԱՆԹԸ: ՄԱՇԿԻ ՀԵՏ ՇՓՎԵԼԻՍ ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋԱՑՆԵԼ ԱԼԵՐԳԻԱ:
 ԹԱՓՎԱԾ ՊԵՍՏԻՑԻԴԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ:Թափված պեստիցիդի վրա լցնել ավազ կամ հող, այնուհետև այն խնամքով հավաքել և դատարկ տարաների հետ տեղափոխել հատուկ վնասազերծման համար նախատեսված տարածք: Դատարկ տարանները վնա­սա­զերծել ըստ դաշնային, նահանգային կամ տեղական հատուկ ընթացակարգերի: Տարաները անվտանգ եղանակով ոչնչացումից առաջ պետք է լինեն ամբողջությամբ մաքրված (երեք անգամ ջրով ողողման մեթոդով)։ Արգելվում է պատրաստուկից ազատված տարաներն օգտագործել այլ նպատակով:
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Սուր թունավորումների կլինիկական ախտնիշները՝ սրտխառնոց, փսխում, շնչառական դժվարություններ։ Տուժողին թունաբանական կենտրոն տեղափոխելիս կամ շտապ օգնությանը դիմելիս, հնարավորության դեպքում պետք է բժշկին ցույց տալ պատրաստուկի տարան  կամ պիտակը:
Աչքերի մեջ ընկնելու դեպքում՝ աչքը պահել բաց, 15-20 րոպե զգուշորեն և դանդաղ լվանալ մաքուր ջրով: Լիարժեք լվանալու համար կոպերը բարձրացնել մատներով: Առկայության դեպքում հանել կոնտակտային լինզաները, լվանալու առաջին 5 րոպեից հետո և շարունակել լվացումը: Անհապաղ դիմել ակնաբուժին  կամ թունաբանական կենտրոն։ Մաշկին թափվելու դեպքում՝ արագ հանել աղտոտված հագուստը և կոշիկները: Մաշկն առանց շփելու լվանալ օճառով և առատ ջրով՝ առնվազն 15 րոպե: Գրգռվածությունը չանցնելու դեպքում դիմել բժշկին: Կուլ տալու դեպքում՝ փսխում չառաջացնել: Անգիտակից տուժողի բերանը ոչինչ մի դրեք: Անհապաղ զանգահարեք թունաբանական կենտրոն կամ բժշկին։ Շնչելու դեպքում՝ տուժողին տեղափոխել զով տարածը՝ ապահովելով մաքուր օդի մուտքը։ Անհապաղ դիմել բշկին։
Խորհուրդներբժշկին՝նախընտրելի հակաթույնը՝ ատրոպինը 2-PAM/protopam-ի հետ համատեղ: Բուժումը՝ սիմպտոմատիկ է, գնահատելով հիվանդի վիճակը:ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ  ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ:  Պահել արևի ուղիղ ճառագայթներից հեռու, չոր, զով և լավ օդափոխվող վայրում, ամուր փակված տարաներում նախնական փաթեթավորումով, սննդամթերքից, անասնակերից, դյուրավառ նյութերից ու էլեկտրական սարքավորումներից: հեռու Պահպանել պեստիցիդների տեղափոխության բոլոր կանոնները:
ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ՝  2րդ (միջին թունունակ, ըստ ԱՀԿ-ի):
Զտաքաշը ՝ 0.1 լիտր:
Հայաստանի Հանրապետությունում գրանցման N -  1.243
Արտադրված է`
Պահպանման ժամկետը՝ 3տարի:
Արտադրող՝NANJING ESSENCE FINE-CHEMICAL CO., LTD, China
Պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում՝ «ԱՐՏԱԳՐՈ» ՍՊԸ
www.artagro.am