Product Selector
Search Products
Essence-pesticide-formulation-ISO9001

Emamectin benzoate 5% + Indoxacarb 5% WDG Model : PROWARD

  • Description
PROWARD 
Insecticide
Active Ingredients
Emamectin Benzoate  - 5%
Indoxacarb -  5%:
ՊՐՈՎԱՐԴ
Միջատասպան
Ազդող նյութը ՝ Էմամեկտին բենզոատ 5% +Ինդոքսակարբ 5%
Պատրաստուկային ձևը ՝ ջրում դիսպերսվող հատիկներ(ՋԴՀ)

 

Կոնտակտ-աղիքային և տրանսլամինար ազդեցությամբ օժտված երկկոմպոնենտ պատրաստուկ է  գյուղատնտեսական բազմաթիվ մշակաբույսերի (պտղատուներ, բանջար-բոստանային մշակաբույսեր,  խաղողի վազ, խաչածաղկավորներ, բամբակենի , ծաղկային կուլտուրաներ)  համար բազմատեսակ վնասատուների դեմ (թեփուկաթևավորներ, բվիկներ,  տերևաոլոր, պտղակեր, ողկուզակեր,   ծաղկակեր և այլ բզեզներ, սղոցող, լվիճ և այլն):  Կայուն է բարձր ջերմաստիճանի և ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: Երկկոմպոնենտ ազդող նյութի շնորհիվ կայուն է նաև  միջատների դիմացկանության ձեռքբերման նկատմամբ :
ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ՝  ըստ ԱՀԿ-ի՝  2րդ (միջին թունունակ)
Էքսոտիկությունը՝ թույլ չտալ ջրամբարների, ջրաղբյուրների, կոյուղու աղտոտումը պրեպարատով:
 ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՀԵՂՈՒԿԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ` խորհուրդ է տրվում բանվորական հեղուկը պատրաստել օգտագործումից անմիջապես առաջ: Պրեպարատի անհրաժեշտ քանակությունը խառնել քիչ քանակությամբ ջրով լցված սրսկիչի մեջ, ապա ավելացնել ջրի մնացած քանակությունը:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ `
   ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝   աշխատել համապատասխան պաշտպանիչ համազգեստով, ակնոցով, ձեռնոցներով, դիմակով, խուսափել մաշկի, աչքերի հետ պրեպարատի շփումից: Աշխատանքի ժամանակ չուտել, չխմել, չծխել, պահպանել երեխաներից, հեռու պահել սննդամթերքներից, անասնակերերից:
 ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՏՈ մանրակրկիտ լվանալ սրսկիչը ջրով, լվացող հեղուկով, փոխել, լվանալ աշխատանքային հագուստը, մաքրել ակնոցը, դնչկալը, հատկապես ձեռնոցները, ներսի կողմից, ծխելուց, սնվելուց առաջ մանրակրկիտ լվանալ ձեռքերը:
   ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ մաշկի հետ առնչվելու դեպքում հանել օգտագործած համազգեստը առատորեն լվանալ առնչված վայրը ջրով: Թողության դեպքում դիմել բժշկի օգնությանը:
 Աչքի մեջ ընկնելու դեպքում 15 րոպե անընդմեջ լվանալ հոսող ջրի տակ այնուհետ դիմել բժշկի օգնությանը: Շնչառական օրգանների վրա ազդելու դեպքում տուժածին հանել մաքուր օդի անհրաժեշտության դեպքում անմիջապես կանչել շտապ օգնություն:
 ԽՈՐՀՈՒՐԴ ԲԺՇԿԻՆ՝ չկա հատուկ հակաթույն: Բուժումը՝ սիմպտոմատիկ:
ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ  և  ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
Պրեպարատը պահպանել միայն սառը և օդափոխվող տարածքում ֆիրմային փաթեթավորմամբ ,  հեռու սննդամթերքից, անասնակերից, դյուրավառ նյութերից ու էլեկտրական սարքավորումներից: Պահպանել պեստիցիդների տեղափոխության բոլոր կանոնները: Փաթեթավորման պարունակությունը օգտագործել ըստ  նշանակության: Չի թույլատրվում տարան կրկին օգտագործել և ուտիլիզացնելուց առաջ դրանք այրելով կամ ճմրթելով դարձնել անպետք հետագա օգտագործման համար:

 

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ և ՆՊԱՏԱԿԸ

 

Մշակաբույսը, մշակվող օբյեկտըՎնասակար օրգանիզմՊատրաստուկի ծախսի նորման կգ/հաԿիրառման ժամկետները և եղանակներըՎերջին մշակումը բերքահավաքից առաջ՝ օրերով (մշակումների առավելագույն քանակը)

 

Կաղամբ
Կաղամբի ցեց, կաղամբի, բվիկներ, ճերմակաթիթեռ,

 

0.3-0.45
Սրսկում վեգետացիայի ընթացքում :
Աշխատանքային լուծույթի ծախսը՝ 300-500լ/հա

 

7/2

Լոլիկ
Լոլիկի ականող ցեց, բամբակենու բվիկ
0.3-0.4

12/2

 

Ծաղիկներ
Պտղակեր, ծաղկակեր ցեցեր, սպիտակաթևիկ
0.3-0.45
Սրսկում վեգետացիայի ընթացքում
/2

Խաղողի վազ

Ողկուզակեր

0.4-0.5
Սրսկում վեգետացիայի ընթացքում
(600-1000լ/հա)

12/2

Խնձորենի

Պտղակեր

0.4-0.5
Սրսկում վեգետացիայի ընթացքում(800-1500լ/հա)
12/2

 

Մաքուր քաշը  -.
Գրանցման համարը  -  1.314
Արտադրված է "ԱՐՏԱԳՐՈ "ՍՊԸ  պատվերով .
Պահպանման ժամկետը ՝ 3տարի
Արտադրող՝
NANJING ESSENCE FINE-CHEMICAL CO., LTD
4th Floor, Building 5, No. 150 Pubin Road, Nanjing 211800, China
Պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում ՝
                                             "ԱՐՏԱԳՐՈ "ՍՊԸ
                                                 www.artagro.am