Category
Product Selector
Search Products

Imidacloprid 100g/L + Bifenthrin 100g/L SC Model : LYDIA 200

  • Description
ԼԻԴԻԱ 200 (LYDIA 200)
Միջատասպան (Insecticide)
իմիդակլոպրիդ 10% + բիֆենտրին 10%
Խտացված կախույթ (SC)
Կոնտակտ-աղիքային և տրանսլամին արազդեցությամբ օժտված երկբաղադրիչ միջատատզասպան  պատրաստուկ է:
Մշակաբույսը, մշակվող օբյեկտըՎնասակար օրգանիզմըԾախսի նորման,
լ/հա
Կիրառման ժամկետները և եղանակներըՍպասման ժամկետը (օր), (մշակումների
քանակը)
 
Կորիզավոր պտղատու ծառատեսակներ (ծիրանենի, դեղձենի, նեկտարին, սալորենի, կեռասենի , բալենի)Շերտավոր պտղացեց, վարդենու տերևաոլոր, լվիճներ , թրիպսներ և տզեր 0,7-1,2Ցողում վեգետացիայի ընթացքում30(2)
 
 
Խնձորենի, տանձենիԽնձորենու պտղակեր,  լվիճներ, տրիպսներ և
տզեր
1,1-1,5 
Խաղողի վազՈղկուզակեր ,
Ոստայնատիզ
0,85-1,2

 


 
 
Բանջարեղեն (Պոմիդոր, վարունգ, պղպեղ, լոբի, դդում, սեխ, ձմերուկ, կաղամբ և այլն)Լվիճներ, թրիպսներ
Բամբակենու կնգուղակեր, կաղամբի ճերմակաթիթեռ
Տզեր
0,65-1,0Ցողում վեգետացիայի ընթացքում20(2)
 
 
ԿարտոֆիլԿարտոֆիլի ցեց, լվիճներ, կոլորադյան բզեզ0,4-0,6

 


 
 
Եգիպտացորեն ,ԾխախոտՀրաթիթեռ
Լվիճներ, թրիպսներ
20(1) 
ԹեյՑիկադներՑողում վեգետացիայի ընթացքում20(1) 
20(2)
 
 
Ծաղկային ու դեկորատիվ բույսեր(պաշտպ. գրունտ)Լվիճներ, պտղակեր , տզեր0,85-1,5 
   ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ՝  2րդ (միջին թունունակ, ըստ ԱՀԿ-ի):
 ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՀԵՂՈՒԿԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ: Խորհուրդ է տրվում բանվորական հեղուկը պատրաստել օգտագործումից անմիջապես առաջ: Սրսկիչի  տարողության  մեջ լցնել անհրաժեշտ ջրի քանակության կեսը, այնուհետև՝ պահանջվող քանակության պատրաստուկը, լավ լուծել, տարան ջրով ողողել երեք անգամ՝ լցնել սրսկիչի տարողության մեջ և ավելացնել մնացած ջրի քանակությունը։ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ `
Կիրառման ժամանակ  խստորեն պահպանել  անվտանգության կանոնները:
Պահել երեխաների, անտեղյակ անձանց և կենդանիների համար անհասանելի տեղում:
  Պատրաստուկով աշխատանքներն իրականացնեիս խուսափել աչքերի, մաշկի և հագուստի հետ շփումից: Կրել համապատասխան անհատական պաշտպա­նության միջոցներ (ակնոց,  շնչադիմակ, ռետինե ձեռնոց և ռետինե  երկարաճիթ կոշիկներ): Աշխատանքի ավարտից հետո օճառով լավ լվացվել և մաքրել պաշտպանիչ միջոցները:
Չմտնել մշակված տարածք առանց արտահագուստի մինչև ցողվածքի լրիվ չորացումը։
 Արգելվում է պատրաստուկի հետ սննդամթերքի և անասնակերի տեղափոխումը:
 Աշխատելիս  չխմել, չուտել, չծխել:
Թույլ չտալ ջրամբարների, ջրաղբյուրների, կոյուղու պատրաստուկով աղտոտումը :
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՊԱՏՐԱՍՏՈՒԿԸ ԳՐԳՌՈՒՄ Է ՄԱՇԿԸ ԵՎ ԱՉՔԵՐԻ ԼՈՐՁԱԹԱՂԱՆԹԸ:
 ԹԱՓՎԱԾ ՊԵՍՏԻՑԻԴԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ:Թափված պեստիցիդի վրա լցնել ավազ կամ հող, այնուհետև այն խնամքով հավաքել և դատարկ տարաների հետ տեղափոխել հատուկ վնասազերծման համար նախատեսված տարածք: Դատարկ տարանները վնա­սա­զերծել ըստ դաշնային, նահանգային կամ տեղական հատուկ ընթացակարգերի: Տարաները անվտանգ եղանակով ոչնչացումից առաջ պետք է լինեն ամբողջությամբ մաքրված (երեք անգամ ջրով ողողման մեթոդով)։ Արգելվում է պատրաստուկից ազատված տարաներն օգտագործել այլ նպատակով:
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Սուր թունավորումների կլինիկական ախտնիշները՝ սրտխառնոց, փսխում, շնչառական դժվարություններ։ Տուժողին թունաբանական կենտրոն տեղափոխելիս կամ շտապ օգնությանը դիմելիս, հնարավորության դեպքում պետք է բժշկին ցույց տալ պատրաստուկի տարան  կամ պիտակը:
Աչքերի մեջ ընկնելու դեպքում՝ աչքը պահել բաց, 15-20 րոպե զգուշորեն և դանդաղ լվանալ մաքուր ջրով: Լիարժեք լվանալու համար կոպերը բարձրացնել մատներով: Առկայության դեպքում հանել կոնտակտային լինզաները, լվանալու առաջին 5 րոպեից հետո և շարունակել լվացումը: Անհապաղ դիմել ակնաբուժին  կամ թունաբանական կենտրոն։
Մաշկին թափվելու դեպքում՝ արագ հանել աղտոտված հագուստը և կոշիկները: Մաշկն առանց շփելու լվանալ օճառով և առատ ջրով՝ առնվազն 15 րոպե:Կուլ տալու դեպքում՝  բերանը ողողել ջրով և եթե տուժողը կարող է կուլ տալ,  խմեցնել  ջուր՝ փոքր կումերով: Փսխում առաջացնել միայն բժշկի խորհրդով: Անգիտակից տուժողի բերանը ոչինչ մի դրեք: Մի թողեք տուժողին առանց հսկողության: Անհապաղ զանգահարեք թունաբանական կենտրոն կամ բժշկին։Շնչելու դեպքում՝ տուժողին տեղափոխել զով տարածը՝ ապահովելով մաքուր օդի մուտքը։ Անհապաղ դիմել բշկին։Խորհուրդներբժշկին՝Հատուկ հակաթույն գոյություն չունի: Բուժումը՝ սիմպտոմատիկ է, գնահատելով հիվանդի վիճակը:ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ  և  ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ:  Պահել արևի ուղիղ ճառագայթներից հեռու, մութ, զով և լավ օդափոխվող վայրում, ամուր փակված տարաներում նախնական փաթեթավորումով, սննդամթերքից, անասնակերից, դյուրավառ նյութերից ու էլեկտրական սարքավորումներից: հեռու Պահպանել պեստիցիդների տեղափոխության բոլոր կանոնները:
Զտաքաշը -      0.25լ
Հայաստանի Հանրապետությունում գրանցման N -  1.280
Արտադրված է   01/2018թ.
Պահպանման ժամկետը՝ 3տարի:
Արտադրող՝    NANJING ESSENCE FINE-CHEMICAL CO., LTD
4th Floor, Building 5, No. 150 Pubin Road, Nanjing 211800, China
Պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում՝"ԱՐՏԱԳՐՈ "ՍՊԸ   www.artagro.am
Inquiry Top

Contact Us